6 մլն դոլար արժողության՝ 98 կգ ոսկյա զուգարան են գողացել
6 մլն դոլար արժողության՝ 98 կգ ոսկյա զուգարան են գողացել
Բրիտանիայում հանցագործները 6 միլիոն դոլար արժողությամբ ոսկե զուգարան են գողացել։ Սեպտեմբերի 14-ի գիշերը Օքսֆորդի մերձակայքում գտնվող Բլենհեմյան ամրոցի դարպասներից հինգ հոգուց բաղկացած հանցախումբ է ներխուժել։
Հանցագործները կոտրել են պատուհանը և մտել պալատ, մուրճով ջարդել են ոսկե սանհանգույցը և հեռացել՝ մոռանալով իրենց հետ բերած գործիքները։
Զուգարանը արվեստի նմուշ էր համարվում, քաշը 98 կգ էր և ապահովագրված էր 6 միլիոն դոլարի չափով։ Կողոպուտը տևել է 5 րոպե։

Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է գործը, սակայն դեռ ոչինչ չի հայտնաբերել։
Ամրոցը հայտնի է նրանով, որ այստեղ ծնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։