6 միջոց առաջին հանդիպմանը լավ տպավորություն թողնելու համար
6 միջոց առաջին հանդիպմանը լավ տպավորություն թողնելու համար
Երբ դուք մարդու հետ առաջին անգամ հանդիպում եք նրան պետք է ընդամենը մի քանի վարկյան, որպեսզի Ձեր մասին կազմի հստակ պատկերացում: Դուք կունենաք ընդամենը մեկ հնարավորություն`առաջին տպավորություն թողնելու համար, դրա համար կարևոր է դա անել շատ լավ:
Մենք պատրաստել ենք այն նրբությունների ցուցակը, որոնք շատ լավ են ազդում այն մարդու վրա, ով ձեզ առաջին անգամ է տեսնում:
Ուշադրություն դարձրեք, թե որքան լավ հարաբերությունների մեջ եք շրջապատի հետ: Պետք է գիտակցված մոտեցում ցուցաբերել ձեր դեմքի արտահայտությանը, ձայնի տոնին և «մարմնի լեզվին»: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք առաջին տպավորության վրա ավելի շատ ազդեցություն են ունենում, քան խոսքը և չպետք է թերագնահատել իրական ժպիտի ուժը:
Սա շատ ակտուալ է հարցազրույցների ժամանակ: Այն վայրը, որը դուք զբաղեցնում եք խոսում է այն մասին, թե ինչպես եք ընկալում ձեր դերը և զրուցակցի դերը այդ իրավիճակում: Երբ ձեզ առաջարկում են նստել, նստեք ուղիղ և հարմար, առանց առաջ և ետ քաշվելու: Եթե գործընկերը չի առաջարկում կոնկրետ տեղ, ավելի լավ կլինի եթե նստեք հենց նրա դիմաց: Փորձեք չխաչել ձեր ձեռքերն ու ոտքերը, որովհետև դա ցույց կտա ձեր կաշկանդվածությունը:
Հագուստը պետք է համապատասխանի ձեր վարքին և խոսքին: Եթե դուք ցանկանում եք լավ առաջին տպավորություն թողնել հագուստը պետք է լինի մաքուր, պետք է ձեզ վրա լավ նստի և համապատասխանի տվյալ իրավիճակին:
Հիշեք այս կանոնը. «Քիչ` նշանակում է ավելի լավ»: Չպետք է օգտագործել չափից շատ աքսեսուարներ, դրանք պետք է լրացնեն ձեր կերպարը, այլ ոչ թե ուշադրությունը ձեր կողմ ուղղեն: Կոշիկը նույնպես շատ կարևոր է, դրա համար ավելի լավ է համոզված լինեք, որ այն գերազանց վիճակում է:
Սանրվածքը կարող է լրացնել Ձեր կերպարը կամ ամբողջությամբ ոչնչացնել այն: Խճճված կամ գզգզված մազերը ստեղծում են վանող տպավորություն, այսպիսով համոզվեք, որ ձեր մազերը մաքուր են և կոկիկ:
Շպարը կարող է օգնել ձեզ `զգալ ավելի վստահ, սակայն այն պետք է ընտրել առաջիկա միջոցառմանը համապատասխան: Օրինակ` հարցազրույցների համար չի համապատասխանում պայծառ շպարը: Ավելի լավ է նախապատվությունը տալ թեթև, բնական շպարին, որոնք կընդգծեն ձեր դեմքի առանձնահատկությունները: