Ժամանց

6 հեքիաթային վայրեր, որոնց գոյությանը դժվար է հավատալ

6 հեքիաթային վայրեր, որոնց գոյությանը դժվար է հավատալ

Ճանապարհորդությունները փոխում են մարդկանց։ Փոխում են նրանց մտածելակերպը, մտահորիզոնը, աշխարհայցքը։

Bavnews.am-ը առաջարկում է ձեզ տեղափոխվել աշխարհի 6 ամենից գեղեցիկ և հեքիաթային վայրեր, որոնց պարագայում դժվար է հավատալ՝ իրական են դրանք, թե վերցված են հայտնի կտավներից։

1․Սիսիմիուտ, Գրելանդիա

sisimut

Գրեթե միշտ սառույցով պատված այս հրաշալի քաղաքը եղել և մնում է զբոսաշրջիկների ամենից սիրելի վայրը։ Թեև այն փոքրիկ է և ցուրտ, բայց իր գեղեցկությամբ և յուօրինակությամբ անտարբեր չի կարող թողնել որևէ մարդու։

2․ Սիգնախի, Վրաստան

Մեր հարևան պետությունում գտնվող այս փոքրիկ և ջերմ քաղաքը հրաշալի քաղաքների ցուցակում է։ Տեղաբնակները այն անվանում են սիրո քաղաք։

3․Կոլմար, Ֆրանսիա

հեքիաթային վայրեր

Շատերին գուցե թվա՝ այս նկարը վերցված է հայտնի կտավից, բայց իրականում այն ֆրանսիական պրովինցիալ փոքրիկ գյուղաքաղաք է, որտեղ կարելի է վայելել բնությունը և խնայել մեծ գումարներ։

4․Դելֆտա, Նիդերլանդներ

հեքիաթային վայրեր

Հոլանդական շնչով ստեղծված այս քաղաքը համարվում է բացառիկ իր նրբագեղ անկյունակներով և գույներով։

5․Ներսբորո, Անգլիա

հեքիաթային վայրեր

Ի տարբերություն անգլիական մնացած քաղաքների, այստեղ կլիման ավելի չորային է։ Զբոսաշրջիկները սիրում են զբոսնել այս քաղաքի փողոցներով և վայելել բնության թարմությունը։

6․Պորտրի, Շոտլանդիա

հեքիաթային վայրեր

Անծայրածիր երկինք, պարզ լիճ և հեքիաթային տեսարաններ, եթե ցանկանում ես տեսնել այս ամենը, ապա այս քաղաքը հենց ձեզ համար է։ Այն հյուրընակալ է և աչքի է ընկնում իր թարմությամբ։

Կիսվել