Օգտակար

6 իր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի նվիրել կամ նվեր ընդունել

6 իր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի նվիրել կամ նվեր ընդունել։ Գոյություն ունեն մի քանի իրեր, որոնք ըստ ժողովրդական հավատալիքների, չի կարելի նվիրել։ Ասում են, դրանք ունեն բացասական էներգիա։

Եթե հավատում եք հավատալիքներին, ապա այս նվերներից ավելի լավ է հրաժարվել։

Դանակ

Չի կարելի նվիրել յուրաքանչյուր տեսակի ծակող, կտրող իրեր, որովհետև դրանք իրենց մեջ պարունակում են մեծ բացասական էներգիա։ Եթե մարդը պնդում է, որպեսզի վերցնեք նվերը, ապա գնեք այն սիմվոլիկ գումարով։

Ժամացույց

Այս անվնաս աքսեսուարը չեն նվիրում, քանի որ ժամացույցը կանգնելու հատկություն ունի։ Որպեսզի այդպիսի նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտ, ավելի լավ է դրա դիմաց նվիրողեն սիմվոլիկ գումար տալ։

Դատարկ դրամապանակ

Եթե չեք ցանկանում բաց թողնել փողային հաջողությունը, ավելի լավ է նվեր չվերցնել դատարկ դրամապանակը։ Թեկուզ մեկ դրամ այնտեղ պետք է լինի։

Թաշկինակ

Այս իրը իր մեջ բացասական էներգիա է կրում, քանի որ կապված է արցունքների հետ։ Շատ երկրներում թաշկինակ նվիրում են միայն թաղումների ժամանակ։

Մարգարիտ

Շատ երկրներում մարգարիտը խորհրդանշում է այրիների և որբերի արցունքը։ Ընդունված է համարել, որ այդպիսի նվերը կարող է դժբախտություն, կորուստ և հիվանդություններ բերել։

Հայելի

Գրեթե ամբողջ աշխարհում հայելին համարվում է միստիկական և կախարդական առարկա։ Ասում են, այն ունակ է խլել երիտասարդությունը, գեղեցկությունը և կյանքի ուժը։

Կիսվել