6-րդ հարկից ընկած 2-ամյա տղան վիրահատվել է․ վիրահատությունն անցել է բարեհաջող

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2-ամյա տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Վիրահատությունն անցել է լավ:

Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ:

Հիշեցնենք՝ տղան երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով:

Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի և մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն»,- ասել է Գևորգ Դերձյանը: