596 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 11817, գրանցվել է մահվան 7 դեպք

596 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 11817, գրանցվել է մահվան 7 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 65.161 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 596

Առողջացածներ՝ 45

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1106

Մահվան դեպքեր՝ 7