Մամուլ

593 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 26658, գրանցվել է մահվան 6 դեպք

593 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 26658, գրանցվել է մահվան 6 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 115.765 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 593

Առողջացածներ՝ 473

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1507

Մահվան դեպքեր՝ 6

Կիսվել