580 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27900, գրանցվել է մահվան 8 դեպք
580 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27900, գրանցվել է մահվան 8 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 120.245 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 580
Առողջացածներ՝ 451
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1563
Մահվան դեպքեր՝ 8