Մամուլ

58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը կանգառում է եղել, երբ պայթյուն է տեղի ունեցել․ մանրամասներ

Երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:

Գեղամ Ասատրյանը նաև հայտնել է, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով  հարակից 3 մեքենաները և 58 համարի հասարակական տրանսպորտը ևս վնասվել են։