551 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 19708, գրանցվել է մահվան 13 դեպք
551 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 19708, գրանցվել է մահվան 13 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 93.786 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 551
Առողջացածներ՝ 588
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1292
Մահվան դեպքեր՝ 13