Աշխարհ

55 ժամ տևողությամբ 163 կիլոմետր լող՝ հանուն քաղցկեղի բուժման

55 ժամ տևողությամբ 163 կիլոմետր լող՝ հանուն քաղցկեղի բուժման

Դեռ մանուկ հասակից նիդերլանդցի Մարթեն ֆըն դեր Վեյդընը զբաղվել է լողով։ Նրա համար լողն ամեն ինչ էր, առանց որի ուղղակի անհնար էր ապրելը։

Սակայն երբ նա արդեն սկսում էր իր պրոֆեսիոնալ կարիերան, 19 տարեկանում Մարթենի մոտ քաղցկեղ ախտորոշվեց։

Բայց ամուր կամքի տեր մարզիկին հաջողվեց պայքարել քաղցկեղի դեմ ու ազատվել դրանից։ Ընդամենը 7 տարի անց՝ 2008 թվականին, Մարթենը Պեկինում կայացած Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ գրավեց։

Վերջերս նա որոշել էր մի լողի մարաթոնի մասնակցել, որի շրջանակներում պետք է 200 կմ լողար։

Միջոցառման նպատակը քաղցկեղի ախտորոշման և բուժման համար գումար հավաքելն էր։

Ըստ պլանավորվածի՝ 200 կմ լողալը պետք է տևեր 3 օր՝ ներառյալ ընթացքում կարճ դադարները, որոնց ընթացքում նա ննջելու էր։

Սակայն, ցավոք, լողալու ընթացքում Մարթենը հիվանդացավ, իսկ ջրի աղտոտվածության բարձր աստիճանի պատճառով նրան թույլ չտվեցին շարունակել։

Նա 55 ժամում հասցրեց 163 կմ լողալ։

Ահա թե ինչ տեսք ունեին նրա ձեռքերն ու ոտքերը 55 ժամ շարունակ լողալուց հետո։

55 ժամ տևողությամբ

Այնուամենայնիվ, դրամահավաքը մեծ հաջողություն գրանցեց․ ընդհանուր առմամբ 4 միլիոն դոլար հանգանակվեց, որն ինչպես խոստացվել էր, ուղղվեց քաղցկեղի ախտորոշում և բուժում իրականացնելուն։

Կիսվել