ԱշխարհՄամուլ

«53 պետությունում բարձրացրել եմ ՀՀ դրոշը պատվով, այժմ լքել եմ երկիրը և տաքսի եմ քշում»․ Էդուարդ Փոռեյան

«53 պետությունում բարձրացրել եմ ՀՀ դրոշը պատվով, այժմ լքել եմ երկիրը և տաքսի եմ քշում»․ Էդուարդ Փոռեյան։ 168.am-ը զրուցել է աշխարհի կրկնակի չեմպիոն Էդուարդ Փոռեյանի հետ, ով նշել էր, որ 53 պետությունում բարձրացրել է ՀՀ դրոշը, բայց այսօր Պետերբուրգում տաքսի է վարում:

Զրույցում Էդուարդ Փոռեյանն ասաց, որ իր համար վիրավորական է վարչապետի ելույթը. «Փոխանակ հեռացնելու մեր տեսադաշտից, մեր երեխաների տեսադաշտից, մեր երկրում ավելանում ու պաշտպանվում են։

Եվ հետո՝ սպորտի մասին. երբ մեր պաշտոնյաները խոսում են, դա վերաբերում է միայն օլիմպիական ոճերին, ինչու կիկբոքսինգը, կարատեն կամ մյուս ոճերի չեմպիոնները ՀՀ պետություն ներկայացնողները չեմպիոն չե՞ն, սպորտսմեններ չե՞ն:

Հոլանդիան ֆիլմ է նկարում գեյի մասին, է հա, թող նկարի, իրենց մոտ նորմալ է տրանսը կամ գեյը, 14-20 տոկոս փող է ուզում, ու մենք էլ լավ երևալու համար ասում ենք՝ այո, տանք, դե հայ է:

Ես պատրիոտ եմ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում «հայ» բառը, ես չեմ ասում, որ կանայք չադրաներով լինեն, ոչ մի նման բան. կյանքը շարունակվում է, և ժամանակները փոխվում են, բայց ամեն դեպքում ազգային արժեքներն ազգը չպետք է կորցնի»:

Մարզիկը մեզ հետ զրույցում խոսեց նաև Հայաստանից հեռանալու պատճառների մասին. «Ես Ռուսաստանի Դաշնությունում եմ 2015 թվականից՝ խիստ հուսալքված, խորը ցավով, և վիրավորված եմ հեռացել հայրենիքից։

զվարթնոց օդանավակայան

Պատճառները շատ էին. երբ ես դեռ գործող սպորտսմեն էի, սեփական միջոցներով տարբեր երկրներ էի գնում, ու ոչ մի ուշադրություն չէր լինում նույնիսկ հաղթանակների դեպքում: Գիտեմ շատ սպորտսմենների, որոնք նույն կերպ են մասնակցել դրսի մրցաշարերին։ 2006-ից մինչև 2012 թվականի վերջը ես պարտություն չեմ ունեցել։

2006-ին Սևաստոպոլ քաղաքում եմ հաղթել սիրողական կարատե + կիկբոքսինգ առաջնությունում, 2012թ.՝ Թուրքիայում՝ աշխարհի սիրողական K1 առաջնությունում, ի դեպ, Թուրքիայի առաջնությունում Հայաստանը ճանաչվեց լավագույն թիմ, իսկ ես՝ լավագույն մարզիչ։

Հետո քանդեցին Ծերեթելի փողոցի վրա գտնվող Պիոներ պալատի կեսը, որտեղ մենք մարզվում էինք, և տեղում «Երևան սիթին» կառուցվեց։ Շինարարության պատճառով կորցրեցի աշակերտներիս, որոնց հետ պարապմունքներն իմ միակ եկամուտ էին:

Նկարահանեցի ֆիլմեր, հատկապես ուզում եմ նշել «Սպանել 15 րոպեում» ֆիլմը, սակայն այդ ժամանակ ֆիլմարտադրությունը մեծ մաֆիա էր ու, կոպիտ ասած, «ոտակերություն» արեցին, և կրկին անգամ ձախողեցի։

2015թ. ես վերջնականապես որոշեցի լքել իմ երկիրը, որտեղ ես իմ տեղը, ցավոք սրտի, չգտա, որտեղ չգնահատվեցի, որի համար կռվել եմ ռինգում, որի հիմնը լսվել է ու դրոշը պատվով բարձրացրել եմ, որի անունով եմ երդվում առ այսօր ու ամեն անգամ արտասվում եմ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել