52 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39102, գրանցվել է մահվան 8 դեպք
52 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39102, գրանցվել է մահվան 8 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 167.095 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 52
Առողջացածներ՝ 111
Բացասական թեստերի արդյունքներ՝ 342
Մահվան դեպքեր՝ 8