51-ամյա աշխատակիցը Արաբկիրում կառուցվող բարձրահարկ շենքից ընկել է նկուղային հարկ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

51-ամյա աշխատակիցը Արաբկիրում կառուցվող բարձրահարկ շենքից ընկել է նկուղային հարկ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ գտնվող Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 նոր կառուցվող շենքի հարկերից մեկից քաղաքացին ընկել է շենքի նկուղային հարկ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիները վերելակի հորից դուրս են բերել Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգորի Գրիգորյանին, ով «կատատրավմա» ախտոոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկաության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում և դրանք փոխանցվելու են հետաքննական բաժանմունք: