Շոու-բիզնեսՏեսանյութ

5 տարի երգի եկամուտները կիսել ենք Էրիկի հետ, ապացույցներ ունենք. Արա և Ալիկ Ավետիսյաններ

24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրերն են հայկական երգարվեստի ինքնատիպ մեկնաբաններ Արա և Ալիկ Ավետիսյանները։ «Մեր հաջողության գաղտնիքը մեր աշխատասիրության մեջ է, ինչպես նաև կարծում ենք դա բնատուր շնորհ է Բարձրյալից»,- ասում են եղբայրները՝ խոսելով սեր վայելելու ու հայտնի հիթի շնորհիվ ճանաչվելու մասին։

«Երբ երգեցինք Էրիկ Կարապետյանի հեղինակած երգը, զանգեցինք, իր հետ խոսեցինք ու նա ասաց, որ ամեն բան կարգին է, ինքը որևէ խնդիր չի տեսնում ու որևէ բողոք չունի հեղինակային իրավունքների վերաբերյալ, դա 2020 թվականն էր, այս ողջ ընթացքում 5 տարի երգի եկամուտները կիսել ենք Էրիկի հետ, ապացույցներ ունենք», – անկեղծանում են եղբայրներն ու ասում, որ իրենց համար այդ էջը փակված է եղել։

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև այն խնդիրների մասին, որոնց պատճառով Արա և Ալիկ Ավետիսյաններին չէր հաջողվում ստանալ Եվրոպա մուտքի վիզա, ինչպես նաև` գալիք համերգների և այլնի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։