5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
Արցախյան 44-օրյա պատերազմից 5 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Bavnews.am-ին հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։
Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16֊ին` ժամը 17։00-ից 20։00-ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Հուղարկավորությունը կլինի փետրվարի 17֊ին` ժամը 13։00֊ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին։