Աշխարհ

5 պետություն համատեղ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին

5 պետություն համատեղ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում համատեղ զորավարժություններ են սկսել, որն անվանել են «Մեդուզա»: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժություններն իրականացվում են Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Ռազմածովային զորավաժությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։

նավատորմ

Նշենք, որ Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում:

Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ:

Կիսվել