5 պատճառ՝ առաջին հանդիպման ժամանակ սեքսով չզբաղվելու համար (18+)
5 պատճառ՝ առաջին հանդիպման ժամանակ սեքսով չզբաղվելու համար (18+)
Տղամարդկանց 50 տոկոսի համար առաջին հանդիպման ժամանակ սեքսով զբաղվելը հիմք չի հանդիսանում իր և տվյալ կնոջ ապագայի վերաբերյալ լուրջ ծրագրեր կազմելու համար: Այս մասին հաղորդում է արևմտյան մամուլը:
Հետազոտողները տղամարդկանց հարցման ենթարկելիս փորձել են պարզել՝ արդյո՞ք նրանց համար առաջին հանդիպման ժամանակ կանանց հետ սեռական հարաբերություններ չունենալու պատճառներ գոյություն ունեն:
Նրանց ամենատարածված պատասխաններն են.
1. Անբարոյական կյանք վարել արգելող դաստիարակությունն ու հավատքը:
2. Տղամարդիկ խոստովանել են, որ առաջին սեռական հարաբերությունից հետո կարող են կորցնել հետաքրքրությունն իրենց նոր ընկերուհու նկատմամբ, ում հաջողվել է առաջին իսկ հանդիպման ժամանակ անկողին քարշ տալ:
3. Արական սեռի որոշ ներկայացուցիչներ նման դեպքերում կարող են մտածել, որ տվյալ կինը հեշտ հասանելի և թեթևամիտ է:
4. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վախը:
5. Վախը, որ դրա մասին կիմանա իրենց սիրեցյալը: