Ժամանց

5 նշան, որ հարաբերություններում դուք ավելիին եք արժանի

5 նշան, որ հարաբերություններում դուք ավելիին եք արժանի

Ձեր զուգընկերը չի շփվում Ձեզ հետ

Կրկին ու կրկին հաղորդակցությունը հանդես է գալիս որպես մտերմության ամենակարեւոր բաղադրիչ: Առողջ շփումը թույլ է տալիս, որ երկու մարդ միմյանց հետ ներդաշնակ ապրեն: Շփման պակասը հարաբերությունների մեջ ամեն ինչ խախտում է, ինչը վրդովմունքի ու վիրավորվելուն է հանգեցնում:

Ձեր զուգընկերն ապերախտ է

Մարդիկ գոհունակություն արտահայտելու տարբեր միջոցներ ունեն: Մարդկանց մեծ մասի համար  հարաբերությունների եւս մեկ ընդհանուր հայտարար է գոհունակության արտահայտման համար ներդրված ջանքը:

Այլ կերպ չի լինի. զուգընկերոջ նկատմամբ երախտամոռությունը շատ ցավոտ ու կոպիտ է: Եթե Դուք ձեր զուգընկերոջ կողմից երեխտամոռության եք հանդիպել, հաջորդ անգամ նրա համար ինչ-որ բան անելիս փորձեք ասել «ոչ մի դեպքում» եւ  հետեւեք արձագանքին:

վիճել

Միշտ դուք եք ծրագրում

Եթե Ձեր զուգընկերը ծրագրեր կազմելու ժամանակ ամեն անգամ անհետանում է,  պետք է դա կանխել:

Մեկ նախազգուշություն կա. որոշ մարդիկ պարզապես չեն կարողանում ծրագրել, այդ դեպքում նրանց զուգընկերն այդ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Դա նորմալ է, քանի որ երկու կողմին էլ ձեռնտու է:

Բայց եթե Ձեր զուգընկերը չի կարողանում ծրագրել նույնիսկ պարզ երեկո Ձեզ համար Ձեր տարեդարձի օրը… Ինչ արած:

Նրա ընտանիքը չի ընդունում Ձեզ

Ամուսնության եւ հարաբերությունների մեջ ամենատխուր իրավիճակներից մեկն է, երբ զուգընկերներից մեկը իրեն հարմարավետ չի զգում զուգընկերոջ հարազատների միջավայրում: Երբեմն այդպիսի բան պատահում է:

Ինչու՞: Որովհետեւ զուգընկերներից մեկը իր հարազատների վրա ազդելու անհրաժեշտ միջոցներ չունի:

Դա… Դե ինչ, անընդունելի է:

Զուգընկերը խուսափում է պատասխանատվությունից

Ներեցեք այս կարծրատիպի համար, բայց հարաբերությունները բարդ բան են:

Մենք պետք է ճիշտ ուղղություն գտնենք այս կյանքի մակընթացություններում ու տեղատվություններում, որոնք ներառում են աշխատանք ու այլ պարտավորություններ: Նույնը վերաբերում է նաեւ հարաբերություններում եղած պարտավորություններին՝ դրանք կատարել է պետք: Վերջակետ:

Ինչ-որ բան պետք է փոխվի: Շտապ։

Աղբյուր՝ Style News

Կիսվել