«5 մլն եմ տվել կոշիկին»․ Դավիթ Սանասարյանը 3 մլն դրամանոց կոստյումի մասին
Դավիթ Սանասարյանը 3 մլն դրամանոց կոստյումի մասին Ֆեյսբուքայն իր էջում նոր գրառում է կատարել․
«Ի դեպ. հումոր երեկվա ասուլիսից
3 մլն դրամանոց կոստյումի մասին խոսող աղջիկը հարցից հետո շփոթված հեռանալու ընթացքում պատահաբար կանգնում է հորս (Տարոն Սանասարյան) ոտքին, ու հայրս ասում է.
-Աղջիկ ջան, մի քիչ զգույշ եղեք, 5 մլն եմ տվել կոշիկին»:
Ավելի վաղ Սանասարյանը ևս մեկ գրառում էր կատարել այդ միջադեպի վերաբերյալ․
«Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։
Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։ Սիրում եմ բոլորիդ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 30-ին, Դավիթ Սանասարյանի գործով հատուկ ասուլիս էր հրավիրվել։