Ժամանց

5 կոլորիտային ֆիլմեր, որոնք ավետում են Նոր տարվա գալուստը

5 կոլորիտային ֆիլմեր, որոնք ավետում են Նոր տարվա գալուստը

Շուտով ամանորյա տոներն են մոտենում, քաղաքը պարուրվում է տոնական եռուզեռով, ամեն անկյուն հիշեցնում է նոր տարվա գալստյան մասին։

Bavnews.am-ը առաջարկում է 5 ամանորյա հետաքրքիր ֆիլմեր, որոնք հնարավորություն կտան կտրվել քաղաքական առօրյայից, հավատալ հրաշքներին և մոռանալ ամենի մասին։

1․ Արձակուրդ (The Holiday)

2006 թվականին ամերիկացի հայտնի ռեժիսոր Նենսի Մայերսը կինոսերների դատին հանձնեց «Արձակուրդ» ամանորյա կատակերգությունը։ Ֆիլմը պատմում է միաժամանակ երկու աղջիկների մասին, ովքեր որոշել են փոփոխել իրենց կյանքը և առօրյան։

Նրանց խենթ որոշմանը հաջորդում են հետաքրքիր և արկածային պահերը, որոնք իսկապես բեկումնային են լինում հերոսուհիների կյանքում։ Իսկ դուք կդիմե՞իք նման որոշման։

5 կոլորիտային ֆիլմեր

2․ Իրական սեր (Love Actually)

«Սերն ամենուր է և գեղեցիկ, անսպասելի է և վարակիչ, անհաղթահարելի է և հրապուրիչ»  ահա այս կարգախոսով է շարժվել նկարահանող անձնակազմը, երբ հեռուստադիտողների դատին հանձնեց «Իրական սեր» ռոմանտիկ դրաման։

Ֆիլմում հավաքված իրական աստղաբույլը առավել հագեցած և խոսուն է դարձնում  այն։

5 կոլորիտային ֆիլմեր

3․ Տանը միայնակ (Home Alone)

1990 թվականին նկարահանված լեգենդար ֆիլմը կարծես դարձել է Նոր տարվա սիմվոլ։ Փոքրիկ Քեվինի արկածները ժպիտ և զվարճանք  են առաջացնում ոչ միայն փոքրիկ, այլև մեծահասակ հեռուստադիտողների մոտ։

Տարիների ընթացքում այն չի կորցրել իր հետաքրքրությունը, ավելին՝ գրեթե բոլորը սպասում են ֆիլմի նոր՝ երրորդ մասի նկարահանմանը։

5 կոլորիտային ֆիլմեր

4․ Չառլին և շոկոլադե ֆաբրիկան (Charlie and the Chocolate Factory)

Ֆիլմն իր շուրջն է հավաքում ոչ միայն փոքրիկ, այլև մեծահասակ հեռուստադիտողներին։ Ջոնի Դեպի կոլորիտային կերպարը առավել հետաքրքիր է դարձնում այն։ Ֆիլմը  խրախուսվում է դիտել փոքրիկ շոկոլադե սալիկը ձեռքին։

5 կոլորիտային ֆիլմեր

5․ Քեյթը և Լեոն (Kate & Leopold)

2001 թվականին նկարահանված ֆիլմը արագորեն կարողացավ գրավել հեռուստադիտողների սրտերը։

Միստիկայով և ջերմությամբ պարուրված ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սերը չի հանդուրժում որևէ տեսակի արգելք և խոչընդոտ, նույնիսկ տարածություն և ժամանակ:

Քեյթը և Լեոն (Kate & Leopold)
Կիսվել