5 բնական միջոց սև արմունկներից ազատվելու համար
5 բնական միջոց սև արմունկներից ազատվելու համար։ Արմունկների մաշկի կոշտությունը և մուգ գունավորումը հաճախ հանդիպող և տհաճ երևույթ է։
Մաշկն հաճախ այդպես կոշտանում է վնասվելու և անհրաժեշտ խնամքի տևական բացակայության դեպքում։
Խնամքի և մաշկի խոնավեցման շատ միջոցներ կան, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
5 բնական միջոց սև արմունկներից ազատվելու համար
Կիտրոն
Կիտրոնը օժտված է թարմեցնող և մաշկը սպիտակեցնող հատկություններով, ինչը նրան դարձնում է մուգ մաշկի խնամքի լավագույն միջոցը։
Օգտագործեք այն սկրաբի նման, թողեք մաշկին 15-30 րոպե․որպես հավելյալ սնուցում՝ կարող եք քսել նաև մեղր։
Հալվե
Հալվեն լավագույն միջոցն է արևահարված մաշկի համար։ Այն նաև շատ լավ գունաբացում և խոնավեցնում է մգացած մաշկը։
Ձիթայուղ և շաքար
Մաշկի խոնավեցման և մաքրման հիանալի եղանակ է, որը կարելի է կիրառել նաև մարմնի այլ հատվածներում:
Անհրաժեշտ է խառնել ձիթապտղի յուղը մեկ ճաշի գդալ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդով պետք է 5 րոպե մերսել արմունկները և մարմնի այլ հատվածների չորացած մաշկը, ապա լվանալ տաք ջրով և օճառով:
Կոկոսի յուղ
Այս յուղը փափկեցնում և խոնավեցնում է մաշկը: Անհրաժեշտ է ամեն գիշեր քնելուց առաջ մերսել չոր մաշկը կոկոսի յուղով:
Մերսելուց հետո պետք չէ լվացվել, կարելի է թողնել յուղը գործի մինչև առավոտ:
Քրքում
Մաշկի խնամքի և խոնավությունը պահպանելու համար քրքումը հիանալի բնական միջոց է: Բաղադրատոմսը ստանալու համար պետք է 1 բաժին քրքումի փոշին խառնել մի փոքր կաթի հետ և խիտ նյութ ստանալ:
Այդ մածուկը պետք է տարածել արմունկներին և թողնել 5 րոպե, որից հետո լվանալ արմունկները օճառով և ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am-ը։