5 տեսակի մթերք, որոնցից հղիության ընթացքում պետք է խուսափել

5 տեսակի մթերք, որոնցից հղիության ընթացքում պետք է խուսափել: Հղիությունը ամենակարևոր և զգայուն շրջանն է կնոջ կյանքում։ Հետևաբար շատ կարևոր է այդ շրջանում առողջ սնվելը։

Ապագա մայրերը պետք է խուսափեն վնասակար ուտելիքներից և խմիչքներից։ Կան մի քանի սննդի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ հղիության շրջանում։

1. Թերխաշ կամ հում ձուկ

Հում ձուկը և հատկապես հում խեցգետինը շատ վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ այն կարող է պարունակել բակտերիաներ։ Այս վարակներից մի քանիսը կարող են ազդել միայն մոր վրա, սակայն կան նաև այնպիսի բակտերիաներ, որոնք ազդում են երեխայի կազմավորման վրա։

2. Հում հավկիթ

Հում հավկիթները կարող են վարակված լինել սալմոնելայով, ինչը կարող է հանգեցնել հիվանդության և վաղաժամ ծննդի կամ մահվան ռիսկի: Փոխարենը կարելի է օգտագործել պաստերիզացված ձվեր:

3․ Կոֆեին

Հղի կանայք պետք է սահմանափակեն կոֆեինի ընդունումը՝ օրական ընդունելով 200 մգ, ինչը մոտ 2-3 բաժակ սուրճ է: Հղիության ժամանակ բարձր քանակությամբ կոֆեինի ընդունումը կարող է սահմանափակել պտղի աճը և առաջացնել ծննդյան ցածր քաշ:

4․ Վերամշակված սնունդ

Հղիության ընթացքում վերամշակված կերակուրները կարող են մեծացնել ավելորդ քաշի, շաքարախտի վտանգը: Դա կարող է ազդեցություն ունենալ ձեր երեխայի առողջական վիճակի վրա:

5․ Չլվացված սնունդ

Մրգերը և բանջարեղենը կարող են աղտոտված լինել վնասակար բակտերիաներով՝ ներառյալ տոքսոպլազմայով: Կարևոր է մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ:

Աղբյուր՝ classy.am