5-ամյա նկարչուհին վաճառում է նկարները և եկամուտը տալիս աղքատ երեխաների համար

5-ամյա նկարչուհին վաճառում է նկարները և եկամուտը տալիս աղքատ երեխաների համար։ Բարեգործությամբ զբաղվում են ոչ միայն մեծահասակ հարուստ մարդիկ:

Հնգամյա նկարչուհի Քեսի Գին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից, ստեղծում է անհավանականորեն տաղանդավոր նկարներ, որոնք վաճառում է համացանցի միջոցով. գրում է gcshelp.org-ը:

Նրա աբստրակտ կտավները իրենց ոճով, գունային համադրությամբ և թեմայով չեն զիջում ժամանակակից իմպրեսիոնիստների աշխատանքներին:

Տաղանդավոր ստեղծագործությունները միշտ էլ ժողովրդականություն են վայելում:

Սովորական այս երեխան, ով սիրում է խաղեր, զբոսանքներ այգում, կենդանիներ ու փերիներ, երեք տարեկան հասակում ստանում է պրոֆեսիոնալ նկարչուհու կոչում:

Իր գլուխգործոցները նա ստեղծում է ակրիլային ներկերի, խեժի և փայլերի օգնությամբ: Վրձին նա չի օգտագործում: Միջգալակտիկական նկարները ստեղծվում են աղջկա մատների և հատուկ շշերի օգնությամբ:

Գրեթե ողջ գումարները, որ ստացվում են նկարների վաճառքից, աղջիկը ծախսում է բարեգործության վրա:

Օրինակ՝ նա ծախսել է 250 դոլար խմելու ջրի փոքրիկ շատրվան կանգնեցնելու վրա Կամբոջայի դպրոցներից մեկում: Նա իր ուժերի ու հնարավորությունների չափով ջանում է աջակցել անապահով ընտանիքների երեխաներին:

Երջանկություն է, երբ աշխարհում կան նման երեխաներ, ովքեր փոքր տարիքից հասկանում են, որ որոշ մարդկանց այնքան էլ հեշտ չէ ապրել, և ինչ-որ բան անում են՝ դա փոխելու համար: