49 տարի առաջ այս օրը՝ Շավարշ Կարապետյանը փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին
49 տարի առաջ այս օրը՝ Շավարշ Կարապետյանը փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մանկությանս Հերոսը…
49 տարի առաջ՝ սեպտեմբերի 16-ին, 23-ամյա Շավարշ Կարապետյանը փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Տեսնելով վթարի հետևանքով լճում հայտնված տրոլեյբուսը, նա անմիջապես նետվել է ջուր, ոտքերով կոտրել տրոլեյբուսի ապակին և դուրս բերել 20 ուղևորի։
Մասնագետները փաստում էին, որ ոչ ոք ամբողջ աշխարհում ֆիզիկապես չէր կարողանանա անել, այն ինչ որ արեց Շավարշ Կարապետյանը:
Ջրի տակ նման պայմաններում անցկացնելու հետեւանքներն անդառնալի եղան: 40 օր պառկեց հիվանդանոցում՝ գիտակցության չգալով: Բժիշկների ախտորոշումն էր՝ արյան վարակ եւ թոքերի բորբոքում: Սակայն սա էլ նրա համար հիմնավոր պատճառ չէր մարզումները դադարեցնելու: 2 ամիս անց նա կրկին հայտնվեց լողավազանում, եւ սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ:
Սա Շավարշ Կարապետյանի միակ հերոսությունը չէր. նույն վարքը նա դրսեւորեց նաեւ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի ժամանակ: Նետվելով կրակի մեջ՝ փրկեց մարդկանց կյանքեր: Նրա արարքն իսկապես հերոսական էր»: