489 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 31392, գրանցվել է մահվան 13 դեպք

489 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 31392, գրանցվել է մահվան 13 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 133.104 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 489

Առողջացածներ՝ 710

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1399

Մահվան դեպքեր՝ 13