Մամուլ

48-ամյա բնակիչը որոնվում է 9-ամյա տղայի նկատմամբ գերեզմանատանը անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

48-ամյա բնակիչը որոնվում է 9-ամյա տղայի նկատմամբ գերեզմանատանը անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, նշված ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 48-ամյա Ն. Վ-ն օրեր առաջ իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը անառակաբոր գործողություններ է կատարել 9-ամյա տղա երեխայի նկատմամբ։

Տարածքի ոստիկանները երեխայի մորը հրավիրել են ոստիկանության բաժին, ով կատարվածի մասին արդեն հաղորդում է ներկայացրել։

krakocner vostikanutyun

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անառակաբարո գործողությունների կասկածանքով որոնվող տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել