Մամուլ

469 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 36162, գրանցվել է մահվան 10 դեպք

469 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 36162, գրանցվել է մահվան 10 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 36162 դեպք, որոնցից 25244-ն` առողջացած, 688-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 151.879 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 469

Առողջացածներ՝ 478

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1512

Մահվան դեպքեր՝ 10

Կիսվել