460 միլիոն դրամ՝ աղետի գոտում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովմանը
Կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման համար: Որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:
«Գումարն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան (այսուհետ՝ կիսակառույցներ) շինարարության ավարտմանը»,- նշված է նախագծում: