460 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 8676, գրանցվել է մահվան 7 դեպք

460 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 8676, գրանցվել է մահվան 7 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56.042 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 460

Առողջացածներ՝ 10

Բացասական թեստերի արդյունքներ՝ 651

Մահվան դեպքեր՝ 7