452 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 7113, գրանցվել է մահվան 6 դեպք

452 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 7113, գրանցվել է մահվան 6 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51.594 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 452

Առողջացածներ՝ 81

Բացասական թեստերի արդյունքներ՝ 745

Մահվան դեպքեր՝ 6