Շոու-բիզնեսՏեսանյութ

43-ում հաղթահարեցի վախս․ Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամենաբարձր սահուղուն՝ լեռան վրա կանգնած, վախերս փոթորկոտ քամուց ավելի ուժեղ էին ապտակում: Առավոտվա լրահոսը խավարումից ուժեղ էր ազդել այդ օրը( վատ լրահոսը….

Հենման կետ: Կա՞…

Ես չեմ սիրում, երբ վախերս հաղթում են ինձ. ահագին երկար կանգնեցի, (մարզիչիս՝ Լիլիի համբերությանը շնորհակալ եմ անչա՜փ), մինչև ինքս ինձ համոզեցի, որ կարող եմ իջնել վերևներից)…, որ ՊԻՏԻ ԻՋՆԵՄ:

43-ում նոր կանգնեցի դահուկների վրա, չհաշված շատ տարիներ առաջ անհաջող մեկ փորձը (որն անտանելի էր):

Ամեն սահքի հետ մի մեծ ցավ ու կորուստ էի թողնում սահուղուն, լեռներն ինձ դատարկում էին ապրումներիցս ու տալիս նոր շունչ, հիշեցնում, որ ԿՅԱՆՔԸ նոր է սկսվում, որ բեռնված մարդը թռիչք չունի, որ վախերը ՍՈՎՈՐԵԼՈւ համար են, ոչ թե բանտվելու:

Կարճ. 2 այցելություն, ընդհանուր 5 պարապմունք, ու չնայած անկայուն ձախիս( ձախ ոտքս իր կյանքով է ապրում))

Սահեցի

կանգնեցի

թռա

արգելակեցի

Հաճույքը բռնեցի ու

դե վերջում)) շատ տրամաբանական, մի հատ էլ ընկա))) (մի քանի անգամ)

Նայեք մինչև վերջ

Էս հաջող ընկնելն եմ դրել:

Արագածը, Արա լեռը, Հատիսն ու Արարատը ինձ գրկել ու թռցնում էին դեպի իմ երազանքնե՜ր, որտեղ կան ծով երկինքները Հայաստանի, որտեղ մարդը մարդուն՝ գայլ չէ, այլ ընկեր ու յուրային, որտեղ երբեք միայնակ չես, Լեռներում ի՞նչ «միայնակ »…, բայց և մենակ ես՝ ինքդ քեզ դեմ հանդիման…

որտեղ նորից գտնում ես քեզ՝ ամենօրյա անհոգնել քո գործով ու ինքնաքննությամբ:

Քամին

Լեռները

Աստված

ու մի մարդ, որը չի պայքարում բնության դեմ, այլ Հաշտ ճախրում է՝ անգամ անհաստատ ոտքով…

Շնորհակալ եմ @mylermountainresort -ի գաղափարն իրականացնող իմ խելահեղ, երազող ընկերներին, մարզիչներն, ԲՈԼՈՐ աշխատակիցներին,

իմ Բզեզին ու անգամ թաց ձյանը, որի պատճառով վերջում զխկացի )))

Ընկնելը միշտ կա, ասում եմ, բայց կարևոր է՝ ՈՆՑ ԵՍ բարձրանում:

Հ.Գ. դե ճիշտն ասեք, ո՞վ է ուզում , բայց Վախենում դահուկներից:

1. Հագուստս՝ հավաքական ( ով ինչ ուներ տվեց)

2. Դահուկներն ու կոշիկը՝ վարձույթից( ամեն բան ունեն)

3. եղանակը տեղական)))

4. Սովորողը՝ դախ

5. Ընկնելիս՝ ցանկալի է անփորձանք

Կյանքի ամեն փուլում՝ կարևորը ԱԱՏԾՈՎ:

Ինձ թվում էր Բեմից ավելի վախենալու բան չկա, պարզվեց՝ կա, մի ակնթարթ էդ Լեռների ամենաբարձր կետն էր՝ սկսնակ դահուկորդի համար)….հետո անցավ) .. կարևորը՝ անՑավ:

Կիսվեք ձեր էջում