428 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 14103, գրանցվել է մահվան 10 դեպք
428 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 14103, գրանցվել է մահվան 10 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 73.156 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 428
Առողջացածներ՝ 775
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1323
Մահվան դեպքեր՝ 10