42 մլն դրամ են ծախսել՝ Իվետա Մուկուչյանի համերգի ու Համալիրի համաժողովի համար
ArmLur.am-ը գրում է․ «Նոյեմբերի 22-ին իշխանական ողջ էլիտան, կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ Մարզահամերգային համալիրում մասնակցեցին Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին։
ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ Վարչապետի աշխատակազմը Համաժողովի կազմակերպման համար 42 մլն 90 հազար դրամ։
Վարչապետի աշխատակազմից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ պայմանագրի ընդհանուր արժեքը ներառում է նաև երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի համար վճարված հոնորարը։
Հարցին թե ինչո՞ւ է նախապատվությունը տրվել Իվետա Մուկուչյանին, Վարչապետի աշխատակազմը չի պատասխանել։
Հարկ է նշել, պայմանագիրը ներառում է 40 մլն դրամ Մարզահամերգային համալիրի վարձավճարը, ինչպես նաև լուսային և ձայնային սարքավորումների, բեմի ծածկույթի, գորգածածկույթի, տպագրական, երաժշտական, Ինչպես նաև կամավորների ներգրավման արժեքները։
Պայմանագիրը կնքվել է հենց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հետ։
Հարկ է նշել, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կառավարությունից պետական գերատեսչությունները դիմում-նամակ էին ստացել,որ 2026 թվականի նախընտրական ծրագրի համար առաջարկներ ներկայացնեն, որը պետք է քննարկվեր նոյեմբերի 22-ին:
Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
ԱԺ ՔՊ խմբակցության և վարչության անդամները ևս մեկ մարդու նման առաջին շարքերում էի` խմբակցության ղեկավարից մինչև շարքային պատգամավոր: Երևանի ՔՊ-ական ավագանու անդամները, պետական համակարգում աշխատող քաղծառայողները ևս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էին, երբեմն երբեմն «լայվ» էին մտնում` հիացած Նիկոլ Փաշինյանի ելույթով:
Ըստ պաշտոնական հայտարարության միջոցառմանը մասնակցել է 7 հազար մարդ»։



