42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել

42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել

«42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվեց փրկել: Եվ դա կենտրոնացված, հագեցած ընդունարանի ու թիմային աշխատանքի շնորհիվ», այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

Նշենք, որ հունիսի 9-ին, ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել է թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը և հասնելով Նոր Նորք վարչական շրջան, Արթուր Մ.-ն, ով ավտոբուսի վարորդն է, նրան զգուշացրել է, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել և հորդորել է, որպեսզի չծխի, սակայն նա շարունակել է ծխել, իսկ հետո իր մոտ եղած դանակով հարվածել է վարորդին:

Տեսանյութը ստորև