40 տարվա վաղեմության սարքած դատական գործ են արխիվներից հանում ու տարածում, չգիտեն անգամ, որ այդ գործով անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել
40 տարվա վաղեմության սարքած դատական գործ են արխիվներից հանում ու տարածում, չգիտեն անգամ, որ այդ գործով անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն վճիռը, որով դատարանը բեկանել է այն ապացույցներ չլինելու պատճառով։
«Ստի ոտքը միշտ կարճ է լինում… Դա ապացուցված ճշմարտություն է: Իսկ այդ սուտը ցինիկաբար տարածողներին բացահայտելու համար անգամ 40 օր չպահանջվեց:
Այն, որ դուք վախի ու խուճապի մեջ եք գիտեինք, բայց որ ցայտնոտնի մեջ ընկած պատրաստ եք անցնել անգամ բարոյականության բոլոր սահմանները, դա արդեն նորություն էր: Թեպետ, ու՞մ ի՞նչ եմ ասում:
Դուք ի՞նչ գիտեք՝ բարոյականությունն ինչ է: Իսկապես, ցավում եմ, փաստորեն, իշխանության մակարդակն այնքան է իջել, որ ամենակեղտոտ մանիպուլյացիաների դիմելով՝ 40 տարվա վաղեմության սարքած դատական գործ են արխիվներից հանում ու տարածում, ու այնքան ապաշնորհ ու անտաղանդ են գտնվում, որ չգիտեն անգամ, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել:
Մեղք եք, տիկնայք և պարոնայք, ուղղակի մեղք….»։