«40 հոգուց մնացինք 11 հոգի». Նարեկ Քարտաշյանը զանգել էր հորը և հրաժեշտ տվել (Տեսանյութ)
«40 հոգուց մնացինք 11 հոգի». Նարեկ Քարտաշյանը զանգել էր հորը և հրաժեշտ տվել (Տեսանյութ)
Iravaban.net-ը գրում է․ Արցախյան պատերազմում զոհված Նարեկ Քարտաշյանը ծառայել է Մարտունիում: Հրենատանավոր է եղել:
Հայրը՝ Տիգրան Քարտաշյանը պատմում է, որ 4 հրանոթից 2-ը փչացած են եղել Նարեկը նորոգել է ու դրանցով կռվել:
«Հոկտեմբերի 13-ին զանգեց ասաց, մնաս բարով, պապ ջան, դուխով եղի»,-ասում է հայրը:
Նարեկը կամավոր է մեկնել պատերազմին մասնակցելու, ընտանիքի անդամներից գաղտնի: Մեկնել է հոկտեմբերի 5-ին, Վարանդայի շրջան:
«Պատմել են, որ ամսի 12-ին արդեն սնարյադ չեն ունեցել, զենք չեն ունեցել: Վերջին զանգը տղայիցս եղել է հոկտեմբերի 14-ին, ասաց՝ 40 հոգուց մնացինք 11 հոգի»,-պատմում է հայրը:
Նրա խոսքով՝ որդին ոտքի շրջանում վիրավորում է ստացել, երբ եկել են, որ տեղափոխեն հիվանդանոց՝ չի գնացել, քանի որ ինքը խմբի միակ նշանառուն է եղել:
Նարեկ Քարտաշյանը ծնվել է 1999 թվականի ապրիլի 10-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին:
Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում