40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից հասցրել է Հայաստան
40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից հասցրել է Հայաստան
12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից Հայաստան է բերել ինքնուրույն, մեքենան վարել 40 ժամ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Արևիկ Համբարձումյանը գրել է.
«Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. Շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան…
Առաջին բուժօգնություն
Ինքնապաշտպանություն
Մեքենա վարել
Լողալ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Սա ամեն մի երեխա պիտի սովորի…»,- ասված է գրառման մեջ: