Մամուլ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի երեխան պարգևատրվել է «Տաք սիրտ» միջազգային մրցանակով

Արցախցի Արեն Նազարյանը, որը 40 ժամ ղեկին է անցկացրել բռնի տեղահանության ժամանակ, պարգևատրվել է համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով:

Նազարյան ընտանիքը 2023 թվականի սեպտեմբերին, ադրբեջանական զինուժի գործողություններից հետո, ավելի քան 100 հազար արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Արցախը և տեղափոխվել Հայաստան։ Նազարյանները երկու մեքենա են վերցրել, մեկը պետք է վարեր Արենի հայրը, երկրորդը՝ վարձված վարորդը։

Նա կրկին պատմել է, թե ինչպես է անցել այդ ճանապարհն ու Ստեփանակերտից հասել Գորիս։

Արենի քույրը` Աննան, ասում է, որ ընտանիքը մի քիչ վախենում էր, երբ ղեկին նստեց իր 13-ամյա եղբայրը, բայց լռեցին, քանի որ այլ ելք չկար պարզապես։