40-ամյա տղամարդու մահվան դեպքով՝ «Mercedes G63»-ով դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին ժամերի ընթացքում հայտնաբերեցին. պատճառը վրեժխնդրությունն էր
Երեկ՝ օգոստոսի 31-ին, Բաբաջանյան 22 շենքի բակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու Մալաթիա – Սեբաստիայի քննիչները պարզել են, որ Լոռու մարզում հաշվառված 29-ամյա Կարեն Մ.-ն իր կողմից վարած «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենայով ԱՄՆ-ում բնակվող իր 40-ամյա եղբոր՝ Արեն Մ.-ի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարում է Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Թ.-ին և պայմանավորվում են հանդիպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմացի այգում։
Պարզվում է, որ այնտեղ են լինում Արսեն Թ.-ն իր կնոջ և քենու հետ։
Տեղում վերջիններիս միջև տեղի է ունենում բարձրաձայն խոսակցություն, որի ժամանակ Կարեն Մ.-ն իր կողմից վարած «Յաշիկի» միջից դուրս է գալիս՝ իր ձեռքին ունենալով որսորդական ողորկափող հրացան, և սկսում է անկանոն կրակոցներ արձակել Արսեն Թ.-ի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով վերջինը ստանում է վնասվածքներ և ժայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահանում է։
Իսկ Կարեն Մ.-ն ավտոմեքենայով դիմում է փախուստի։
Քրեական ու համայնքային ոստիկանները, Երևան քաղաքի գնդի պարեկները, Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում կասկածյալ Կարեն Մ.-ն և բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են հասնել նրան, որ Կարեն Մ.-ն ներկայանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին, որտեղից էլ նրան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են ոստիկանության քրեական գլխավոր վարչության Երևանի քրեական վարչություն, ապա ներկայացնում են Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին։
Ավտոմեքենան նույնպես հայտնաբերվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածը վրեժխնդրություն է, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամքներ այս պահին չենք հայտնում։