Մամուլ

40-ամյա տղամարդը փորձել է գողանալ Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։

Տեղեկությունը իրացվեց Սյունիքի քրեական ոստիկանների և գվարդիայի ծառայողների հետ համատեղ։

Նույն օրը՝ ժամը 21։14-ին, տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Կիսվեք ձեր էջում