4-րդ կուրսի ուսանողուհուն գտել են անգիտակից՝ մարզադաշտի մոտ
Գորիսում երեկ մարզադաշտի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ՝ անգիտակից վիճակում։ Վերջինիս նկատել է 31-ամյա մի տղամարդ՝ ժամը 11-ի մոտակայքում Գորիսի քաղաքի «մինի ֆուտբոլի» մարզադաշտի կողքով անցնելիս։ Աղջիկն ընկած է եղել գետին, իսկ կողքը՝ քացախաթթվի դատարկ շիշ՝ բաց վիճակում։
Աղջիկն անմիջապես տեղափոխվել է «Գորիս» Բ/Կ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում»։
Փաստինֆո-ի տեղեկություններով՝ տուժածը Գորիսի բնակչուհի է և սովորում է Գորիսի պետական համալսարանի 4-րդ կուրսում։ Կատարվածի մասին բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն, որտեղ քննություն է սկսվել՝ դեպքի հանգամանքները պազրելու համար։