4 հոգի բերման ենթարկվեցին կառավարության շենքի դիմացից
4 հոգի բերման ենթարկվեցին կառավարության շենքի դիմացից
Իրավիճակը լարված է, ոստիկանության կոչերը` պահել սոցիալական հեռավորությունն ու արտակարգ դրության սահմանափակումները, արդյունք չեն տալիս:
Հավաքվածների հետ տեղում զրուցում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը:
Կառավարության առաջ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում 4 քաղաքացի բերման ենթարկվեց սոցիալական հեռավորությունը չպահելու համար:
Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների հետ զրուցեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Վերջինս հայտնեց, որ քննարկում է տեղի ունեցել և այն վերաբերել է կոնկրետ հարսանյաց սրահներին. «Նրանք գրավոր կներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ սրահների աշխատանքը, պարետատունը կքննարկի, կպատասխանի»: