4 ընտանիք ժամանել է Եգիպտոս և պարզել, որ ոչ հյուրանոց ունեն, ոչ հետադարձի ավիատոմս․ պարզաբանում
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր՝ օգոստոսի 5-ին, գրառում է կատարել և հայտնել, որ 4 ընտանիք խաբեության զոհ են դարձել տուրիստական ընկերության կողմից։
«Նոր զանգ էի ստցել, հերթական խաբված հաճախորդից, ով ժամանել էր Եգիպտոս և պարզել, որ ոչ հյուրանոց ունեն, ոչ հետադարձի ավիատոմսեր… 4 ընտանիք․․․ Ու ամեն տարի նույնը… Ընկերությունը, որը խաբել է՝ Lime Travel-ն է»,- գրել է օգտատերը։
Oragir.News-ը կապ հաստատեց Lime Travel տուրիստական ընկերության տնօրեն Մոնիկա Եղիազարյանի հետ, որը վստահեցրեց, որ առաջացած խնդիրը այժմ լուծվել է․
«Ես և մեր տուրիստականը անմիջական կապի մեջ ենք այդ հաճախորդների հետ։ Չեմ ուզում խնդիրը բարձրաձայնել, քանի որ ցանկացած հաճախորդի հետ էլ կարող է լինել ինչ-որ խնդիր։ Նախ՝ 4 ընտանիք չի եղել այլ՝ 2։ Իրենք ունեցել են և՛ հետադարձի տոմսեր, և՛ հյուրանոց։
Գործընկերոջ պատճառով այնտեղ խնդիր է առաջացել։ Գործընկերը այս պահի դրությամբ խնդիր է առաջացրել հաճախորդների համար անձնական դրդապատճառներով»,- հավելեց տնօրենը։