4 գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին․ Շահին Մուստաֆաև
4 գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին․ Մուստաֆաև
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը։
Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։
Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահներն այսօրվանից ստանձնում են Տավուշի հատվածների պահպանությունը։