37-ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել
37-ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարդ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարելու համար ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել: