36-ամյա տղամարդը ԳԱԶ-53-ի բարձված խոտի վրայից՝ ընթացքում վայր է ընկել և տեղում մահացել

36-ամյա տղամարդը ԳԱԶ-53-ի բարձված խոտի վրայից՝ ընթացքում վայր է ընկել և տեղում մահացել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի սկզբնամասում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված, ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան ընթանալիս, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը՝ ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառաոյղները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Սարգսյանի գլխացվորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտղից ժամանել է քննչական խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: