350 հազար մարդու պանդուխտ եք դարձրել, 800 հեկտար հող կորցրել, պարտքը 6 միլիարդի հասցրել

 aniarc.am-ը գրում է. Այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ և Մարտի 1-ի արյունոտ ճանապարհով հասավ Բաղրամյան 26, Հայաստանից հեռացել է շուրջ 350 հազար մարդ:

Այսինքն, 2008-ից ի վեր Հայաստանից հեռացել է յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:

Դա նշանակում է, որ Հայաստանից հեռացել է չորս Գյումրիի բնակչություն:

Կամ՝ կրկնակի Լեռնային Ղարաբաղ գումարած 50 հազարանոց մի քաղաք:

Ահա թվերը պաշտոնական, որոնք ցույց են տալիս Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների տարբերությունը.

2008    թվական                                    մինուս    23.059                                        

2009    թվական                                    մինուս    24.978                                       

2010    թվական                                    մինուս    46.486                                        

2011    թվական                                    մինուս    43.820                                        

2012    թվական                                     մինուս   42.784                                        

2013    թվական                                     մինուս   31.188                                       

2014    թվական                                     մինուս   41.235                                        

2015    թվական                                     մինուս   43.438

2016    թվական                                    մինուս   48.200

Սերժ Սարգսյանի նախագահության իննուկես տարիներին պանդուխտ է դարձել 350 հազար հայաստանցի:

Սարսափելին այն չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության մնացած ինը ամիսներին Հայաստանից կհեռանա ևս մի քանի հազար մարդ:

Սարսափելին այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն չեն ուզում հեռանալ ընդհանրապես:

Հանուն հավերժության՝ Սահմանադրություն գրեցիք՝ անունը դնելով բարեփոխում։

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ 1994-ից ի վեր առաջին անգամ, Արցախը, այսինքն՝ Հայաստանը, 800 հեկտար հող կորցրեց։

Հանրապետական Ձեր ընկերներն ասացին՝ անմշակ, ամայի հող է։

Հարյուր հայ էր ընկել այդ հողի վրա։

Պետական պարտքը հասցրեցիք վեց միլիարդի, աղքատությունը՝ 30 տոկոսի:

2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի ամբիոնից դիմում էիք հայությանը, անունը դնում “Հայկական հրաշքի բանաձեւ”:

Ձեր ելույթի մի հատվածը կրում էր “Մեր ու մեր տնտեսության մասին” ենթախորագիրը: Ահա այն ամբողջությամբ.

“Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը։ Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարեւորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլեւ լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության եւ հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում եւ ամբողջական ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման խթան դառնում։ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր, նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետեւողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ։

Նյութի աղբյուրը` aniarc.am