34-ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից
Նախօրեին Երևանում ինքնասպանության դեպք է գրանցվել. 1985 թվականին ծնված քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից: Լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
«Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել Կիևյան կամրջից»,-հայտնեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: