335 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 5606, գրանցվել է մահվան 3 դեպք
335 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 5606, գրանցվել է մահվան 3 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45.822 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 335
Առողջացածներ՝ 162
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1416
Մահվան դեպքեր՝ 3